«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական բանակում սոված մնացած իշխանության օրոք (շատ պատգամավորներ և պաշտոնյաներ իրենք են բարձրաձայնել այդ մասին) նոր հանցատեսակներ են զարգանում: Պարզվում է՝ տարբեր զորամասերում կամ մարտական հենակետերում զինվորին քնած բռնացնողները նրա այդ արարքը թաքցնելու համար շատ դեպքերում կոնկրետ գումար են պահանջում՝ 8-10.000դրամ: Տեղեկացանք, որ իրավապահ մարմիններում քննության առարկա են դարձել քնած զինվորներից «փրկագին» պահանջելու դեպքերը: Ընդ որում, դրանք լայն տարածում են գտել: Ու երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե բանակում զինվոր ունեցող ծնողները ստիպված չեն լինելու ներքնաշորեր ուղարկել, քանի որ համալրված է ողջ քանակը, հիմա, փաստորեն, ստիպված են ծնողները տանից գումար ուղարկել, որ քնած զինվորի ֆոտոները ջնջվեն, կամ փաստերը չհաղորդվեն վերադասին: Ասել է թե՝ զորամասի ներսում մեկը մյուսին պարտք մնալու խնդիրը դեռևս լուծված չէ, ու երբեմն ճակատագրական ավարտ է ունենում»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Քնած զինվորներից 8-10 հազար դրամ են պահանջում. ի՞նչ է բացահայտվել բանակում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet