▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննարկվում է կառավարության հրաժարականի հարցը, որպես ստեղծված իրավիճակից ելք

armtimes.com-ը գրում է, որ կայքի  տեղեկություններով իշխանությունները որպես վերջին օրերին ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք քննարկում են նաև կառավարության հրաժարականի հարցը, թեեւ ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամները Սերժ Սարգսյանի հրաժարական են պահանջում:

Ինչպես հայտնի է՝ Ժիրայր Սեֆիլյանի, ապստամբների եւ իշխանությունների միջեւ բանակցությունների ընթացքում ինչ-որ երրորդ տարբերակի մասին հայտարարություն եղավ:

Եվ չի բացառվում, որ կողմերը փոխհամաձայնության գան ու բավարարվեն կառավարության, նաև որոշ ուժային կառույցների ղեկավարների՝ օրինակ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականներով:

Իսկ Սերժ Սարգսյանը բարեփոխումների մասին նոր խոստում տա: Ի դեպ, քանի որ ապստամբներն ու Սեֆիլյանը դժգոհություն ունեն նաև ԼՂՀ վերջին զարգացումների հարցում, չի բացառվում, որ այս դեպքում էլ Սարգսյանը պարզապես խոստում տա, թե տարածքների վերադարձի հարց չի քննարկվելու՝ այդպիսով բանակցություններում լուծելով խնդիրը, թե այդ հարցում ներսում իր վրա ճնշում կա:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее