Հյուսիսային պողոտայում կայացել է արյան դոնորների միջազգային օրվան նվիրված բացօթյա համերգը: Արյունաբանական կենտրոնի ու «The Laboratory»-ի կողմից կազմակերպված միջոցառման նպատակը Հայաստանում կամավոր դոնորների թիվն ավելացնելն է:
«The Laboratory»-ի հիմնադիր տնօրեն Արուսիկ Մկրտչյանը՝ նույն ինքը DJ Վակցինան, նշել է, որ համերգը կբարձրացնի արյան դոնորության վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը: «Աստղերի ելույթներից բացի, հաղորդավարներ Եգոր Գլումովի, Ժակի, Լուլուի և Սիմայի միջոցով համերգի ընթացքում կներկայացվեն խնդրի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն » ,- նշել է DJ Վակցինան:
Արյան դոնորների ռիեստորի ղեկավար Աննա Սահակյանը շնորհակալություն հայտնելով , միջոցառման մասնակից քաղաքացիներին, աստղերին, երգիչ - երգչուհիներին, առանձին շնորհակալություն հայտնեց DJ Վակցինային նման բազմաթիվ համատեղ ակցիաներ նախաձեռնելու համար : Վերջինս էլ իր հերթին հորդորեց մասնակիցներին համալրել դոնորների շարքերը, նշելով որ կենտրոնի հետ համատեղ փորձել են ժամանցը՝ հաճելին, համատեղել կարևորի հետ:
«Ցանկալի է, որ առողջ մարդիկ տարեկան գոնե մեկ անգամ արյուն հանձնեն, դա և օգտակար է արյան կարիք ունեցող մարդկանց և արյուն հանձնողների համար »:
Հաղորդավար ժակն էլ, արյուն հանձնելուց վախեցող մարդկանց խորհուրդ է տալիս պարզապես փակել աչքերը արյուն վերցնելու գործընթացը չտեսնելու համար, և փակ աչքերով փրկել ինչ -որ մեկին:
«Եթե այդ մարդիկ պատկերացնեն, թե այդ արյունն ինչքան կարևոր է մյուսի համար, ինձ թվում է կանեն այդ քայլը: Ամեն մեկը պետք է գիտակցի որ արյուն տալով կյանք է տալիս : Դրա համար էլ դոնորներին կոչում ենք հերոսներ, որովհետև նրանք կյանքեր են փրկում »,- միջոցառման ժամանակ նշել է հաղորդավար Ժակը: