▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քո դուշման Մելիքն է, Դավիթ ... ոչ թե ռուսը, թաթարը, վրացին, բուրյաթն ու մնացյալը...

Ես ռուս եմ...

Իմ բոլոր ցեղատյաց հայրենակիցներին` հրովարտակ

 

Ես ռուս զավակի հայր եմ: Ռուսի հայրը ռուս է: Ես նաև հայ զավակներ ունեմ, ինչպես նաև շվեդ:

Ես հայ եմ, շվեդ եմ, ռուս եմ, ոչ մեկ երրորդ ամենքից, այլ երեք, և անգամ ավել 100 տոկոս:

Իմ շվեդ, հայ ու ռուս զավակները եղբայրներ ու քույրեր են, իրարից հող չեն խլելու, չեն ստրկացնելու միմյանց, չեն տրորելու արժանապատվություն: Ես նրանց այդպիսիք եմ կրթում, նրանք կրթելու են միլյոններ:

Իմ զավակները կերտելու են նոր հայեր, ռուսներ, շվեդներ:

 

Եվ նրանք, իմ հայ, ռուս, վրացի, ու մնացյալ ցեղատյաց հայրենակիցներից, որ աչքիս ու ականջիս կընկնեն մարդատյատություն քարոզելիս, պետք է իմանան, որ ես նրանց համարում եմ իմ զավակների մահացու թշնամին, որին հասարակությունից մեկուսացնելն անգամ սպանելու գնով, կարող եմ համարել արդարացված:  

 

Քո դուշման Մելիքն է Դավիթ ...,

ոչ թե ռուսը, թաթարը, վրացին, բուրյաթն ու մնացյալը...

 

Վահե Ավետյան

2013.11.24, Քոռբյոլե

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее