***
«Երբ սկսվեց պայքարը Արարատ լեռան դեմ, մտածեցի` իսկ Մալաթիա-Սեբաստիա անունը տարածքային պահա՞նջ չէ Թուրքիայի նկատմամբ, այս անունը մնալո՞ւ է, թե՞ փոխվելու է․ այդ հարցի պատասխանը չունեմ։ Միգուցե Մալաթիա-Սեբաստիա համայնքը կոնֆլիկտածին համայնք է Թուրքիայի համար, ինչպես ասում է Փաշինյանը, հիմա ի՞նչ անենք, քոչե՞նք այստեղից, թե՞ քոչացնենք ինչ-որ մեկին․ այս հարցը ոնց է լուծվելու, դուք պետք է ասեք»,- այս մասին այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Երկիրը սիրել՝ նշանակում է ամուր պահել երկրի դարպասները, ամո՞ւր են պահել՝ ոչ, ուրեմն՝ չեն սիրում։ Ժողովրդին սիրել նշանակում է ապահովել ժողովրդի անվտանգությունը, իսկ ի՞նչ են արել՝ հրահրել են պատերազմ, պարտվել են այդ պատերազմում, տվել են 5 000 զոհ, 12 000 վիրավոր, և տարածքային կորուստներ, սա՞ է ձեր սերը։ Տարօրինակ սեր է․․․ Քո սերը ուղղի՛ր դեպի Ադրբեջան»,- ընդգծել է Քոչարյանը:
Դիտեք նաև՝
***


