Արդեն հայտնել ենք, որ վերաքննիչ քրեական դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննության գործով դատական նիստը հետաձգվեց և կշարունակվի վաղը` 15:00-ին:

Երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը լրագրողներին տեղեկացրել է, որ պաշտպանական կողմն այսօր ամբողջությամբ ներկայացրել է Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքը։ Ալումյանը նշեց, որ հաջորդ դատական նիստին հայտարարությամբ հանդես կգա և իր դիրքորոշումը կներկայացնի նաև Ռոբերտ Քոչարյանը։


