▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանը կմնա կալանքի տա՞կ, թե՞ կազատվի. մտահոգություններ՝ սեպտեմբերի 12-ին ընդառաջ

«Ժողովուրդ» թերթը գրում է «Սեպտեմբերի 12-ին տեղի է ունենալու Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին դատական նիստը, որը մտահոգություններ է առաջացրել իշխանությունների ներսում, քանի որ գուցե հենց նիստի ժամանակ էլ կատարվի ՍԴ որոշումը, որը ենթադրում է Քոչարյանի` կալանքից ազատումը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունների համար այս օրերին քննարկվող ու այդպես էլ լուծում չստացող թեման շարունակում է մնալ նրան կալանքից ազատելու հարցը:

Ըստ մեր տեղեկությունների` իշխանության ներկայացուցիչները փորձում են ամեն գնով լուծել Քոչարյանին կալանքի տակ պահելու հարցը, բայց, կարծես թե, օր օրի իրավական հիմքերի տարակարծությունը աղաղակող է դառնում: Մի կողմից` հասարակության մի ստվար զանգված ակնկալում է, որ Քոչարյանը պետք է կալանքի տակ մնա, մյուս կողմից` դրա եվրոպական հեռանկարը մշուշոտ է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее