«Հանրապետության Նախագահի կարծիքն այն է, որ վարչապետն ու կառավարության մյուս անդամները բարձրացված հարցերին պատասխանել են պատշաճ, հավասարակշռված ու հարգանքով»,–այսպես է նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակն արձագանքել Տիգրան Սարգսյան—Ռոբերտ Քոչարյան հակամարտությանը։
Այսպիսով՝ նախագահը հասկացնել է տալիս, որ հեռակա բանավեճում՝ ակնհայտորեն պաշտպանում է կառավարության ղեկավարի դիրքորոշումը, ըստ այդմ՝ ինտրիգների սիրահարները մոտ ապագայում չպետք է սպասեն կառավարության պաշտոնանկությանը։
Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ ՀՀԿ ճահճացած մեծամասնության ներկայացուցիչները, նախագահի այս դիրքորոշումից հետո, նույնպես պետք է «պատշաճ ու հավասարակշռված» պատասխաններ տան Քոչարյանին, այլ խոսքով՝ նրան հիշեցնեն անցյալի «մեղքերը»։
Ըստ ամենայնի՝ նախագահին դուր չի եկել այն հանգամանքը, որ հանրապետական ջոջերը փորձել են ընդամենը ձեռի հետ սատարել վարչապետին՝ չփչացնելով հարաբերությունները Քոչարյանի հետ։