▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանի կալանավորումն ուժի անիմաստ ցուցադրության վարժություն էր...Աշոտյան

Այսօր մեր համազգային ցավի հիշատակման և խնկարկման օրն էր, և կարող էր դառնալ մի օր, երբ շատ սիմվոլիկ կերպով այս ագրեսիվ և ինտենսիվ նյարդային քարոզարշավը դառնար համազգային համախմբվածության և համերաշխության հանգրվան:

Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով այս մասին հայտարարեց Հանրապետական կուսակցության պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը:

 

 

 

 

 

 

 

 


«Ցավոք սրտի, այս դեկտեմբերի 7-ը նորից չդարձավ համազգային համախմբման օր, որովհետև այսօր իշխանությունները, իհարկե, դիտավորյալ կայացրին որոշում հենց այս օրով հրապարակել Հայաստանի երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալման մասին որոշումը։  Այս օրով ոստիկանությունը անհեթեթ հիմնավորումներով մտավ Հայաստանի առաջատար լրատվական գործակալություններից մեկի՝ News.am-ի գրասենյակ:

Եվ այս ամենը, իհարկե, պատահական չէ:

Ըստ Արմեն Աշոտյանի՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը քաղաքական ճնշման, քաղաքական հակառակորդներին վախեցնելու, ուժի անիմաստ ցուցադրության  վարժություն էր, որ արեց իշխանությունը:

Մանրամասները տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее