Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունն ընդմիջվել է. պաշտպանները ժամանակ են խնդրել դատարանից՝ նախագահող դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելու համար։

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնել է, որ դատական նիստի ընթացքում հետաքրքիր բաներ են պարզվել, սակայն չի մանրամասնել, թե ինչ հիմքով են ինքնաբացարկ հայտնելու դատավորին։


