Իրականում, շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ, երբ Ռոբերտ Քոչարյանը արձագանքեց Տիգրան Սարգսյանի ասուլիսին:
Կար մի իրավիճակ, որում երկու բարձրաստիճան պաշտոնյաներ` վարչապետը և Ազգային ժողովի նախագահը, մեծ հաշվով, բացահայտ պայքարում են միմյանց դեմ՝ Սերժ Սարգսյանի приемник-ը դառնալու համար:
Եվ այնպես ստացվեց, որ այդ պայքարի հաղթողին ակամա հայտարարեց հենց Ռոբերտ Քոչարյանը, երբ արձագանքեց Տիգրան Սարգսյանի ասուլիսին:
Փաստացի ստացվեց այնպես , որ խոսելով վարչապետի մասին, Քոչարյանը խոսեց Հովիկ Աբրահամյանի դեմ: Իսկ Տիգրան Սարգսյանն էլ, իր հերթին, առիթը բաց չթողեց պատասխանելու, որպիսի ֆիքսի այն փաստը, որ իր զրուցակիցը արդեն նաև վերին լիգայում խաղացող քաղաքական գործիչն է` նախագահը:
Ի դեպ, նշեմ, որ սա վնաս չի տա разведка бойем անցկացրած Քոչարյանին, որը միշտ գործել է խաղի կանոններից դուրս, միայն իր կանոններով՝ մշտապես գնալով ճակատային բախման յուրաքանչուր իրավիճակի հետ:
Իսկ վարչապետին մնում է, գոնե սկզբնական փուլում, կարողանալ մաքսիմալ դիվիդենտ քաղել Քոչարյանի Ամանորի նվերից: