▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանն արտահերթ ընտրություններին կմասնակցի դաշինքով

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին նա հայտարարել է Առաջին ալիքի «Պոզներ» ծրագրին տված հարցազրույցում: Գրում է ТАСС լրատվական գործակալությունը:

«10 տարի ես ղեկավարել եմ երկիրը, սակայն անկուսակցական եմ։ Կմասնակցեմ կուսակցությունների դաշինքով, ամենայն հավանականությամբ՝ կլինի երկու կուսակցություն»,- հայտարարել է նա։ Քոչարյանը, սակայն, չի պարզաբանել, թե կոնկրետ որ կուսակցությունները դաշինք կկազմեն հունիսի 20-ին նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանն անձնական պատասխանատվություն է կրում այն ամենում, ինչ կատարվեց. Ռոբերտ Քոչարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее