Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի և դրան հետևած գրասենյակների հարց ու պատասխանի վերաբերյալ` ՀՀԿ ներկայացուցիչ Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ երկու տարբերակ է շոշափվում. Ռ.Քոչարյանը ցանկանում է քաղաքական դաշտ վերադառնալ, և երկրորդ, սա անձնական էմոցիոնալ խոսակցություն է: Ուստի ինքը ենթադրում է, որ փոխադարձ էմոցիոնալ խոսակցություն է:
Նույն կարծիքին չէ «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը, ով նշեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններն ամբողջությամբ քաղաքական ենթատեքստ ունեն, ավելին, ինքը քաղաքական ուժերի տարբերություն չի տեսնում:
«Եթե Ռ. Քոչարյանը մտահոգվեց երկրի վիճակով և սկսեց քննադատել վարչապետին, նշանակում է` իր տեսլականում նախագահական ընտրություններն են»,-ասաց Անահիտ Բախշյանը` հավելելով.
«Ռ.Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մեկը մյուսի շարունակությունն են և լրացնում են միմյանց»: