▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՈՔՈԲԵԼՅԱՆԻ և ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ առանձնազրույցի ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ է հայտնվել

Քաղաքական շրջանակներում հայտնվել է մի ձայնագրություն, որը որոշակի հստակություն է մտցրել «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» շուրջ ծավալվող վերջին իրադարձությունների մեջ¦  գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։

 Թերթը հիշեցնում է, որ Հայաստանում ամերիկյան դեսպանատան ակտիվ լոբբինգի արդյունքում, հետևաբար՝ ամերիկյան ֆինանսական միջոցներով, ստեղծվեց ընդդիմադիր այլընտրանքային դաշինք՝ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ընդհանուր ցուցակով։

«...Ամերիկյան կողմից իրականացվող տեղեկատվական արտահոսքերի համաձայն՝ ամերիկյան կողմն ունեցել է Րաֆֆի Հովհաննիսյան եւ Խաչատուր Քոքոբելյան առանձնազրույցի ձայնագրությունը։ Ըստ ինֆորմացիոն արտահոսքի՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե ինքը խնդիր ունի խորհրդարանական ընտրություններին հանդես գալ նոր թիմով, եւ որ հին թիմն իրականացրել է իր առջեւ դրված խնդիրները։

Խաչատուր Քոքոբելյանն էլ իր հերթին հավանության է արժանացրել Հովհաննիսյանի այս նախաձեռնությունը՝ նշելով, որ նոր «Ազատ դեմոկրատները» նոր դեմքեր ունեն եւ կարող են «վարձակալության հիմունքներով» նրանց տրամադրել «Ժառանգությանը» ։ Պարզապես առանձնազրույցի շրջանակներում պայմանավորվածություն է եղել, որ իրենք՝ Հովհաննիսյանն ու Քոքոբելյանը՝ որպես ծանր հրետանի պետք է մտնեն ԱԺ, հետո նախագահականին ընդառաջ վայր դնեն մանդատներն ու զբաղվեն նախագահական ընտրություններով։

Արդյունքում ամերիկացիները նպատակ չեն ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանից նախագահացու ստանալ, եւ հենց այստեղ է, որ «խաղաքարտերը խառնվել են իրար...»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее