Դեռևս դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կիմա Աբրահամյանը, իր դիմումի համաձայն, վաղաժամկետ դադարեցրել է ավագանու անդամի իր լիազորությունները։
ԱրմԼուր-ը գրում է, որ կայքի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ական ավագանու նախկին անդամը արտագաղթել է ՀՀ-ից, մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
«Մեր աղբյուրները փոխանցում են, որ Կիմա Աբրահամյանը տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որ բիզնես նոր առաջարկել է ստացել ԱՄՆ-ից ու պետք է լքի երկիրը:
Կիմա Աբրահամյանը մանդատը վայր է դրել ու հեռացել ՀՀ-ից:
Հավելենք, որ ԿԸՀ-ի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրությամբ՝ մանդատը տրվել է ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Խորեն Հովհաննիսյանին»,-գրում է սկզբնաղբյուրը։


