«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայանտառ»-ի Սիսիանի մասնաճյուղի տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբայր Տիգրան Համբարձումյանն օրերս վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ է գրել Ֆեյսբուքի օգտատեր, Մոսկվայից Հայաստան եկած բլոգեր Մերի Տոմոյանի ուղիղ եթերի ժամանակ: Եվ գրելիս այն կարգի է ազարտի մեջ ընկել, որ վիրավորել ու հայհոյել է նաեւ զոհվածների հարազատներին։
Մերին Սիսիանի զոհված զինվորականների պանթեոնից ուղիղ եթեր էր մտել՝ նշելով, որ գումարը վաղուց փոխանցված է, իսկ տղաների տապանաքարերը դեռ տեղադրված չեն։ Բլոգերը քննադատել է Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին, ով Համբարձումյանի բարեկամն է, վերջինս էլ որոշել է պահել բարեկամի «թասիբը»՝ անպարկեշտ արտահայտություններ գրելով թե՛ բլոգերի, թե՛ զոհվածների հարազատների հասցեին, որոնք միացել են բլոգերի քննադատություններին
Զոհվածների հարազատները պաշտոնյայի պահվածքի վերաբերյալ բացատրություն են պահանջել, Համբարձումյանը նրանց հետ հանդիպել է, կարելի է ասել, փակել է նրանց բերանը, սակայն որոշ ՔՊ-ականներ «սքրինշոթ» են արել պաշտոնյայի հայհոյախառն գրառումները եւ ներկայացրել Նիկոլ Փաշինյանին։
Մեզ ասացին՝ եղբայրները շունչը պահած սպասում են, որ իրենցից հաշիվ են պահանջելու, եւ մտածում են, թե ինչ «կռուտիտ» անեն վարչապետի մոտ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում