▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ականը կարծում է, որ ոչ մի նշան չկա, թե Բաքուն հետ է կանգնում 32 գերիների վերադարձի խոստումից

Թարմացված․ Ադրբեջանական Turan-ի հաղորդմամբ, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Ղազախի և Իջևանի սահմանին տեղի կունենա 5 օր առաջ հայտարարված գերիների փոխանակումը: Ադրբեջանն ազատ կարձակի 32 հայ, իսկ Հայաստանը՝ ադրբեջանցի 2 զինծառայողների։

***

ԱԺ այսօրվա ճեպազրույցների ժամին, անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ է ուշանում 32 գերիների վերադարձը, արդյո՞ք խնդիրներ են առաջացել ու Ադրբեջանը հետ է կանգնել նախապես արված հայտարարությունից, ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասել է. «Չէի ուզենա կոնկրետ ժամկետներ նշել. ընկալումն այն է, որ շատ մոտ ժամանակահատվածում պիտի տեղի ունենա գործընթացը: Որևէ ազդակ չկա, որ Ադրբեջանը հրաժարվել է այդ պարտավորությունից: Ենթադրում եմ՝ կան կազմակերպչական հարցեր, որոնք ընթացքի մեջ են»:

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее