▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ականը նշում է խաղաղության պայմանագրի նախագծի կետերը, որոնց հարցում համաձայնություն չկա

Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ավանդական ճեպազրույցում, սեպտեմբերի 14-ին, նշել է խաղաղության պայմանագրի նախագծի այն կետերը, որոնց վերաբերյալ Հայաստանն ու Ադրբեջանն առայժմ որեւէ կոնսենսուսի հասնել չեն կարողանում։ Հիմնական կետերը, ըստ նրա, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է, Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության ապահովումը  եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պահպանումը։ «Այս ամենի հետեւում մանրամասներ կան, որոնք այս փուլում հրապարակման ենթակա չեն»,- ավելացրել է Հովհաննիսյանը։

Խորհրդարանականը նշել է, որ խաղաղության պայմանագիրը պետք է ամրագրի տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ Հայաստանի ինքնիշխանության ապահովման հստակ մեխանիզմներն ու երաշխիքները։ Այս համատեքստում խորհրդարանականն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին մինչ այժմ չի իրականացվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее