|
ArmLur.am-ը գրում է, որ կայքի տեղեկությունների համաձայն երեկ երեկոյան ՔՊ-ի դիլիջանյան «քեֆն» ավարտվել է ծեծով: «Մեր աղբյուրները փոխանցում են, որ, երբ դրսում ՔՊ-ականները հավաքվել զրուցել են, այդ ժամանակ այդ տարածքով անցնելուց է եղել Վայքի համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, որը հավաքված ՔՊ-ականներին չի բարևել: Հիմնական հավաքվածները եղել են ՔՊ-ական մարզպետներն ու համայնքապետերը: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դիմել է Մաթևոսյանին, թե որ անցնում ես ինչի՞ չես բարևում: Մաթևոսյանն էլ հայտարարել է, թե չի ուզում, չի բարևում, որից հետո մարզպետն ու համայնքապետը սկսել են հարձակվել իրար վրա ու ծեծել: Միջադեպին արդեն խառնվել է ողջ ՔՊ-ական թևը ու ցրել «կռվարարներին»: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ի քեֆը կարելի է ասել «հարամվել» է ու սկսել են «ցվրվել»: Փաստորեն ստացվում է, որ ՔՊ-ական իշխանիկներն արդեն այնքան են իրենց չափն ու սահմանը կորցրել, որ իրենց կուսակցության առաջնորդի հետ մասնակցելով հավաքույթի, այն վերածում են իսկական «դեբոշի»»,- գրում է լրատվամիջոցը: |
ՔՊ-ի դիլիջանյան «քեֆն» ավարտվել է ծեծկռտուքով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


