▲ Դեպի վեր

Суббота, 22.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ի ֆեյքերի ֆաբրիկան Ավինյանի հետևորդների թիվը «մոգական» կերպով հասցրեց 25,000-ի»

Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տիգրան Ավինյանի Telegram էջը ամիսներ առաջ 1,300 հետևորդ ուներ, բայց ՔՊ-ի ֆեյքերի ֆաբրիկան մեկ գիշերվա ընթացքում «մոգական» կերպով այդ թիվը հասցրեց 25,000-ի։ Արդյունքում՝ թվերը ուռճացվեցին, իսկ իրական աջակցությունը մնաց նույնքան դատարկ, որքան նրա երբևէ գոյություն չունեցած վարկանիշը։ Այսինքն՝ լցոնած 25.000 հետևորդներից մնացել է 3.814 հոգի։

ՔՊ-ի գործիքակազմը հին է, բայց անփոփոխ․ սոցհարթակներում կեղծ հեղինակություն ստեղծելու համար գործի են դրվում ֆեյք էջեր, որոնք իրենց գովաբանող մեկնաբանություններ են գրում, և այդ ֆեյք էջերով ընդդիմախոսների էջերը զանգվածային բողոքարկում են ու արգելափակում՝ հանրության աչքերից հեռու պահելով առողջ քննադատությունը։

Հենց այսպես են ֆեյք էջերով ազդում հանրության կարծիքի վրա, օնլայն քվեարկությունների վրա ազդեցություն թողնում և կեղծ ժողովրդավարություն քարոզում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее