▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ի գլխավոր խնդիրը ոչ թե գիտելիքն է, այլ արժեհամակարգը»

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Դաշտում առկա է մի դիսկուրս, որը թվում է երկրորդական, սակայն իրականում ամենևին երկրորդական չէ։
Դա «լավ մասնագետի» դիսկուրսն է։
Շատ ընդդիմադիր հանրային գործիչներ ուղղակիորեն կամ անուղղակիորեն առաջ են մղում այն թեզը, որ Հայաստանն այս արհավիրքից կարող են դուրս հանել միայն «լավ մասնագետները» (այս գաղափարի կողմնակիցներին պայմանականորեն կոչենք «գալըստուկիստներ»)։ Այս թեզն առաջին հայացքից շատ ճիշտ է թվում, քանի որ դիտարկելով քպ-ականների «էլիտան»՝ անմիջապես նկատելի է, որ այնտեղ գերակշռում են անկիրթները, կիսագրագետներն ու փինաչիները։
«Տեսնո՞ւմ եք,- հաղթականորեն ասում են գալըստուկիստները,- քպ-ականները երկիրը վարի են տվել, քանզի վատ մասնագետ են։ Պրոֆեսիոնալ չեն։ Հետևաբար երկիրը կարող են փրկել միայն լավ մասնագետները»։
Մինչդեռ ավելի խորը հայացքը կնկատի, որ մեր խնդիրը ոչ թե այն է, որ քպ-ականները տգետ որոշումներ են կայացնում, այլ այն, որ նրանք որոշումներ են կայացնում՝ հիմք ընդունելով սխալ ելակետներ. հայկական շահի փոխարեն ելնում են արտաքին թշնամու շահից, իսկ իրավունքի ու արդարադատության շահի փոխարեն՝ քպ-ի ու դրա արբանյակները շահից։
Հետևաբար քպ-ի գլխավոր խնդիրը ոչ թե գիտելիքն է, այլ արժեհամակարգը, իսկ դրա դեմ արդյունավետ կռիվ տալու թիվ մեկ գործոնը ԿԱՄՔՆ է և գաղափարական, հոգեբանական, հանրային-բարոյական ամրությունը։
Այլ կերպ, եթե քպ-ի գործի գցած՝ «ազգային ինքնաոչնչացման մեքենան» կանգնեցվելու է, ապա դա ունակ են լինելու անել ոչ թե լավ մասնագետները, այլ «ռիսկով տղերքն ու աղջիկերքը», որոնք կոփված են գաղափարապես ու հոգեպես, և որոնք հարկ եղած դեպքում ի վիճակի են լինելու դիմել անձնազոհության»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее