▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ

Փաստ․am-ը ներկայացրել է «Ռեգիոն» տելեգրամյան ալիքի հաղորդագրությունը, որտեղ նշվում է.

«Ռեգիոն» տելեգրամյան ալիքի թղթակիցը հայտնում է, որ այսօր հայ֊վրացական Բագրատաշեն ֊ Սադախլո մաքսակետում արձանագրվել են մարդկանց մեծ կուտակումներ, մասնավորապես Երևան են գալիս մեծ թվով ազգությամբ ադրբեջանցիներ, որոնք սահմանը հատում են երրորդ պետությունների անձնագրերով։ Ըստ թղթակցի, հարյուրավոր ադրբեջանցիները պատրաստվում են ներկա գտնվել այսօր Երևանում Հանրապետության հրապարակում նախատեսված և իշխանությունների կողմից կազմակերպվող խաղաղությանը նվիրված համերգին, որը անցկացվում է ապրիլի 25-ին՝ Հայաստանի «Քաղաքացու օրվա» շրջանակներում:

Ականատեսի փոխանցմամբ՝ ճանապարհին ևս նկատվում են մեծաթիվ քանակի ադրբեջանցիներ, որոնք կանգ են առնում և լուսանկարվում, տեսանյութեր են նկարահանում, խանութներում լսվում են ադրբեջաներեն երկխոսություններ։ Հետաքրքիր է, որ ինչպես անցակետում, այնպես էլ ճանապարհին ադրբեջանցիները իրենց բավական ինքնավստահ են զգում, միմյանց հետ շփվում են բացառապես ադրբեջաներենով:

Հետաքրքիր է, որ վերջին շրջանում, 300 հազար ադրբեջանցիների «վերադարձի» և «արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ ագրեսիվ խոսույթի ֆոնին, հաճախակի են դարձել տարբեր պետությունների քաղաքացիություն ունեցող ադրբեջանցիների այցելությունները Հայաստան։

Հավանաբար, շուտով համացանցում կրկին կհայտնվեն նոր տեսանյութեր, թե ինչպես են ադրբեջանցիները տան տիրոջ կարգավիճակում իրենց պահում Հայաստանում:

Իսկ Հայաստանի քաղաքացին թող հարց տա ինքն իրեն արդյո՞ք նա ուզում է ՔՊ-ակաների այսօրվա համերգին ներկա գտնվել և քաղաքացու օրը տոնել հարյուրավոր ադրբեջանցիների հետ միասին:

 

info@asekose.am/095519696
Հասարակություն далее