▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ նիստին Ալեն Սիմոնյանին առնչվող հարց չի քննարկվել. խոսնակ

ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել են բացառապես պետականաշինությանն առնչվող հարցեր։

«Ազատությունն»  է գրում ու նշում, որ կայքի դիտարկմանը՝ արդյոք քննարկվել է Ալեն Սիմոնյանի արարքը, երբ քաղաքացին ահազանգել էր, թե թքել է իր դեմքին, երբ Սիմոնյանին դավաճան է ասել, կամ դրան հաջորդած զարգացումները, խոսնակը բացասական արձագանքեց։

Մամուլում այսօր լուրեր էին շրջանառվում, որ կուսակցության վարչության նիստում խորհրդարանի ղեկավարին առնչվող հարցն է քննարկվելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее