▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ում ընդդեմ Թագուհի Թովմասյանի ստորագրահավաք է սկսվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը երեկվանից, թուղթը վերցրած, պտտվում է խմբակցությունում եւ ստորագրություններ է հավաքում, որպեսզի Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

«Ամենայն հավանականությամբ, առաջիկայում այդ հարցը խմբակցությունում կդառնա քննարկման առարկա», – Ազգային ժողովում երեկ այս մասին հայտարարեց Աղազարյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա ստորագրահավաքին խմբակցությունից մի քանիսն արդեն միացել են, սակայն մեծ թվով պատգամավորներ դեռ մտավախություն ունեն, որ իրավական հիմքեր չկան պաշտոնանկության գործընթաց սկսելու համար:

Բացատրությունները ցանկությունների եւ զգացմունքների դաշտից են, բայց քաղաքական որոշումը դեռ չկա, ուստի ՔՊ խմբակցությունը դեռ հավաքական «կարծիք» գործադիրից չի ստացել, որ հայտնի: Սպասում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее