▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ում ոգեւորված են ԱՄՆ պաշտոնյայի այցից

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում ոգեւորված են ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած այցից։ Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը կառավարությունում ընդունել է Քոհենին, պաշտոնապես հաղորդվեց՝ «քննարկվել են ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր»: Քոհենը նաեւ Արմեն Գրիգորյանի հետ է հանդիպել։

Իշխանական շրջանակներում խոսում են, որ ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան Հայաստան այցով փորձել է իր աջակցությունը հայտնել գործող իշխանություններին՝ ներքաղաքական վայրիվերումների այս փուլում, եւ ցույց տալ, որ իշխանափոխությանն արտաքին աջակցություն, ի դեմս ԱՄՆ-ի, այս պահին չկա։

Սովորաբար գերտերությունների հատուկ ծառայությունների ղեկավար կազմի այցերն այլ երկրներ չեն լուսաբանվում, եթե դրանց հիմքում քաղաքական հաշվարկներ չկան, սակայն այս դեպքում պաշտոնական հաղորդագրություն եւ անգամ լուսանկար տարածվեցին։ Պատահական չէ, որ ԱՄՆ պաշտոնյայի այցից հետո ՔՊ-ականների մոտ տրամադրություններ փոխվեցին։

Ընդամենը մեկ օր առաջ՝ մայիսի 20-ին, ՔՊ խմբակցության փակ նիստում ֆրակցիայի ղեկավարությունը պատգամավորներին հիշեցրել էր սրբազան շարժման վերաբերյալ հրահանգը, որ պետք է զուսպ լինել, չծաղրել, չցինիկանալ, իսկ մեկ օր անց մեկնարկող քառօրյայի ընթացքում ՔՊ-ականները, իրար հերթ չտալով, «քլնգում» էին շարժումն ու առաջնորդ Բագրատ սրբազանին»:

***

Asekose.am-ի կողմից հավելենք, որ այս առիթով  «Ճշմարտության Ձայն» ֆեյսբուքյան էջում գրված է․

Հողավաճառը երեկ երեկոյան հավաքել է Անվտանգության խորհրդի անդամներին և «ՔՊ» կուսակցության ղեկավար կազմին` նրանց ներկայացնելու Երևան ժամանած ԿՀՎ փոխտնօրեն Քոհենի հետ բանակցությունների արդյունքները։

ԱՄՆ-ն անհանգստացած է, որ բացի փողոցում գտնվող ոստիկաններից և խորհրդարանի մեծամասնությունից, ոչ ոք չի աջակցում ներկայիս հողավաճառ կառավարությանը: ԿՀՎ-ն հրատապ պահանջ է ներկայացրել, որ մինչև մայիսի վերջ Երևանի փողոցներ բերվեն իշխանամետ կողմնակիցներ, որոնք պետք է բաղկացած լինեն.

1. ԱՄՆ ՄԶԳ (USAID) և եվրոպական հիմնադրամների շահառուները,

2. Արցախի իրենց հավատարիմ բնակիչները,

3. Ռուսաստանի Դաշնությունից վերաբնակվողները (релокант), ովքեր ցանկանում են ստանալ Հայաստանի քաղաքացիություն,

4. այլ կրոնների և աղանդների հետևորդները, բացառությամբ ՀԱԵ-ի:

Ըստ պարոն Քոհենի, հավաքի կենտրոնական միջոցառումը պետք է լինի երթ դեպի Էջմիածին` եկեղեցական չարաշահումների, Կրեմլի գործակալների և Հայ Առաքելական Եկեղեցու հակապետական ​​աշխատանքի դեմ կարգախոսներով։ Երթի մասնակիցները պետք է փակեն Գարեգին Բ կաթողիկոսի նստավայրը և պահանջեն, որ նա ինքնակամ հրաժարվի պաշտոնից, իսկ իշխանություններից պահանջել են ձերբակալել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին` իշխանությունը զավթելու փորձի համար։

Հողավաճառը հավաքվածներին վստահեցնել է, որ ԿՀՎ-ն խոստացել է աջակցել այս նախագծին, բայց նաև սպառնացել է, որ եթե ​​Հայաստանի իշխանությունը մոտ ապագայում չդիմանա բողոքի ցույցերին, ամերիկացի գործընկերները կլվանան ձեռքերը և կկրճատեն համագործակցությունը նրանց հետ։

Սպասեք սրացումների և բիրտ ուժի էլ ավել կիրառմանը... մտնում ենք վերջին, բայց շատ դաժան ու դժվարին փուլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее