«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանականների շրջանում պտտվող ներքին խոսակցությունների համաձայն, չի բացառվում, որ գլխավոր դատախազը առաջիկայում մտնի խորհրդարան՝ առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական Արսեն Թորոսյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ:
Ըստ նույն լուրերի, Արսեն Թորոսյանը եւս գիտակցում է, որ գլխին սեւ ամպեր են կուտակվել, որից ձերբազատվելը գրեթե անհնար է դառնում, եթե ինչ-որ իրավիճակային փոփոխություն չլինի: Մասնավոր զրույցներում իշխող ուժի մի շարք պատգամավորներ մտահոգություն են հայտնում, որ Արսեն Թորոսյանը չի համաձայնի դառնալ քավության նոխազ ու իր հերթին կհանրայնացնի իրեն հայտնի կոմպրոմատները, ինչպիսի ակնարկ Թորոսյանն արդեն արել է մասնավոր զրույցներում:
Ու հիմա ՔՊ-ի համար կարեւորագույն խնդիր է դարձել իրավիճակը վերահսկողության տակ վերցնելը: Նրանք անհանգիստ են, որ Արսեն Թորոսյանը կոմպրոմատների պատերազմ կսկսի ու չի խնայի անգամ կուսակցության ղեկավարին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում