▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրեական հեղինակություն «Երրորդմասցի Սահակ»-ի մոտ 1 «Մակարով» տեսակի ատրճանակ և 2 պահունակ են հայտնաբերել՝ 16 փամփուշտով

 

Մարտի 28-ին Շենգավիթ վարչական տարածքից, ապօրինի զենք պահելու կասկածանքով, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման է ենթարկվել Երևան քաղաքի բնակիչ, 1968 թ. ծնված Սահակ Վարդանյանը, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է «Մակարով» տեսակի ատրճանակ, 2 պահունակ` լիցքավորված 16 փամփուշտով:

Կատարվում է քննություն:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  այդ քաղաքացին քրեական աշխարհում հայտնի է «Երրորդմասցի Սահակ» մականվամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее