▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրեական տարրերը՝ ԱԺ-ում

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ հայաստանյան քաղաքական դաշտը ընդհանրապես քաղաքական չէ։

«Նախ այդտեղ կան քրեական տարրեր, հետո՝ ասում են, թե կբերես ձայն՝ կանցնես։ Բա այդ դեպքում ինչո՞ւ էին ասենք «Ծառուկյան դաշինք»-ում ընդգրկված Արարատ Զուրաբյանին 6-րդ տեղը հատկացնում, հետո էլ պայման դնում։ Իսկ նրանք, ովքեր որ անցել են, ձայն բերե՞լ են։ Այստեղ է, որ քաղաքական գործընթացի մասին խոսելն անիմաստ է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա։

Թևան Պողոսյանն էլ քաղաքական գործընթացների չէր սպասել․

«ԱԺ-ում վերջին ելույթս այսպիսին էր՝  «Հողը թեթև լինի ձեր Ընտրական օրենսգրքի վրա»։ Այսինքն, քաղաքական քննարկումները սպանեցին ու թողեցին այլ երևույթները՝  քրեական տարրեր, ադմինիստրատիվ ռեսուրս և այլն»,-նկատեց Թևան Պողոսյանը։

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее