ԿԸՀ-ն ամփոփում է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:․

Ժամը 04:15-ի դրությամբ մշակված 1555 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն՝ առաջին տեղում «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.30 % ձայներով: Այս տեղամասերում դաշինքի օգտին քվեարկել է 637 093 ընտրող:
Թե ինչպես են բաշխվել ընտրողների ձայները, ներկայացնում ենք ստորև.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն- 41 129 ընտրող կամ ընտրողների 4.54%
«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն- 5943 ընտրող կամ 0.66%
«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն- 36 297 ընտրող կամ 4.01%
«Իմ քայլը» դաշինք- 637 093 ընտրող կամ 70.30 %
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 57 348 ընտրող, 6.33 %
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն 4639 ընտրող, 0.51%
«Ազգային առաջընթաց» կուսակցություն 2979 ընտրող, 0.33 %
«Մենք» դաշինք- 18 933 ընտրող, 2. 09%
«Օրինաց երկիր» կուսակցություն- 9280 ընտրող, 1.02%
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն- 15 982 ընտրող, 1.76 %
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 76 596 ընտրող, 8.45 %


