«Դառնացած չեմ աշխարհից և բացարձակապես սով չեմ զգում»,- այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ր. Հովհաննիսյանն արձագանքել է նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե հրապարակում ընդամենը 3 հազ. մարդ կա` մասնավորապես ասելով`
«Չարժե այդքան իջնել»:
«Ժառանգության» ղեկավարը, անդրադառնալով նախահագի երեկվա հանդիպմանը, նաև փաստել է.
«Սուտ է այն նախադասությունը, որ ասել եմ, որ չեմ հաղթել: Ես ասել եմ որ կեղծված են ընտրությունները և ձեր թվերը չեն համապատասխանում իրականությանը, պարոն Սարգսյան: Ես ասացի` դուք շտապել եք շնորհավորանքներ ընդունել, և մի գուցե շամպայն խմել: Նա ասաց, որ շամպայն չի խմել: Ես էլ ի պատասխան իր «շամպայնի»` ասացի, որ մի գուցե իմն էլ չափազանցություն է, որ 80 տոկոս եմ հավաքել»: