«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր Ազատության հրապարակում կայացած հանդիպմանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ինքը չի խնդրել և չի պահանջել իր համար վրան տեղադրել և նույնը խորհուրդ տվեց նաև քաղաքացիներին: Նա իր ելույթում, մասնավորապես, նշեց.
« Ոստիկանության պարտականություն է ապահովել քաղաքացիների և տվյալ դեպքում՝ իմ` պայքարի մեջ գտնվող քաղաքացու, անվտանգությունն ու առողջությունը: Ես ողջունում եմ այն քաղաքացիների սրտացավ մոտեցումը, ովքեր հինգերորդ օրը ուզեցին ծածկ ապահովել իմ գլխի վերևը պահովելու համար իմ առողջությունը: Սա պետք է աներ ոստիկանությունը… չարեց: Միաժամանակ ես չխնդրեցի, որ մեր քաղաքացիները գնան այդ քայլին, ես տեղյակ չէի, և որևէ անհրաժեշտություն չկար այդ քայլին դիմելու: Խանդրում եմ` այլևս չգնաք այդ քայլին, քանի դեռ ոստիկանապետ, գեներալ Գասպարյանը, ով տեղյակ է այս հարցին, իր հրամանով, դիտելով իմ առողջությունը, սահմանելով իմ անվտանգությունը, ինքը չորոշի և ոստիկանների միջոցով այդ վրանը չտեղադրի»: