Այսօր «Ազատության» հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը, ի թիվս այլ հարցերի, խոսեց նաև հրապարակում վրան կամ ծածկ տեղադրելու խնդրի մասին: Ոստիկանները թույլատրել են ծածկ տեղադրել միայն անձրևի դեպքում: Թեպետ «Ժառանգության» առաջնորդը ոստիկանների` «անձրևի սահմանման» հետ համաձայն չէ, բայց շնորհակալություն հայտնեց նրանց, որ ծառայում են անվտանգությանը, բարի ծառայություն մաղթեց և հավելեց. «Բայց երբ որոշեք, որ անձրև է տեղում, խնդրում եմ` դուք եկեք ձեր ձեռքով այդ ծածկը կառուցեք ձեր համաքաղաքացու համար»: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` ինքը իրական վրան կամ ծածկ չի էլ ուզել, քաղաքապետարան են դիմել նրա գործընկերները: Նա նաև հիշեցրեց, որ երկու տարի առաջ, երբ ինքը կրկին հացադուլ էր անում կամ «ազատության ծոմ» էր պահում, միայն 10-րդ օրը քաղաքացիների նախաձեռնությամբ վրան տեղադրվեց, ինչը նաև փոքրիկ քաշքշուկի պատճառ դարձավ. «Հիմա ես չեմ ուզում որևէ կոնֆրոնտացիա...Միգուցե քաղաքապետարանը վերանայի իր մոտեցումը, որ իմ առողջության և անվտանգության խնդիրներից ելնելով` տեղադրի մի համեստ վրան, բայց մինչև հիմա շատ անուշ, տաքուկ, քնքուշ քնապարկի մեջ եմ քնում, ձեզանից ավելի լավ` հավանաբար»,- ասաց «Ժառանգությա» առաջնորդը:
Րաֆֆի Հովհաննիսյան. «Շատ անուշ, տաքուկ, քնքուշ քնապարկի մեջ եմ քնում, ձեզանից ավելի լավ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet