Նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում:
Րաֆֆի Հովհաննիսյանը նստել է Ազատության հրապարակի նստարաններից մեկին:
Հիշեցնենք, որ հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու մարտի 15-ին, ժամը 17-ին:
Իսկ այսօրվա հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ մինչեւ ապրիլի 9-ը` երդման օրը Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, եթե Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին կեղծ երդում տա, եթե Սերժ Սարգսյանը եւ Վեհափառը պղծեն Աստվածաշունչը, դա իրենք կանեն իր դիակի վրա:
Տեսանյութն` Ա1 պլյուս գործակալության: