Րաֆֆու այսօրվա ելույթի մեջ մի շատ հետաքրքիր դրվագ կար, որ գուցե աննկատ է մնացել ոմանց համար: Նա՝ առանց անուններ նշելու, բայց կշտամբում և ամոթանք է տալիս Անդրիաս Ղուկասյանին, ով փորձեց իր բացակայության ժամանակ իր վրա վերցնի ժողովրդի ղեկավարությունը: Ահա թե ինչ է ասել Րաֆֆին՝ հանրահավաքի հարթակից․
«Մի բան խոստացա, որ ոչ մի արյուն չի լինելու: Այս պահին միայն մեկն իրավուք ունի ինձ դրա համար քննադատելու և սա ընդունում եմ: Ով ներկա չէր Ազատության հրապարակում, բայց քննադատում էր մեզ, ով իմ մեկ ժամվա բացակայությունից օգտվելով` ուզում էր քաղաքական ղեկավար ձևանալ, ամոթ նրանց: Մենք զորավար Գասպարյանից պահանջում ենք պատիժ այդ կողտոտ ոստիկանի համար, ով ձեռք բարձրացրեց Արմեն Մարտիրոսյանի վրա»:
Հ․Գ․ Դե զորավարի պահին էլ՝ անպակաս:
Արմեն Առաքելականի գրառումը
Ֆեյսբուք