Ի՞նչ տարբերություն կամ նմանություն կա 2008թ-ի նախագահի ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակի և այսօրվա միջև. այս հարցին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Վարդան Խաչատրյանը` նշելով, որ եթե 2008 թվականին իրադարձությունները բավականին կանխատեսելի ճանապարհով էին զարգանում, այսօր անկանխատեսելիությունն ավելի մեծ է: Իսկ թե որքանո՞վ է այդ անկանխատեսելիությունն արդարացված: Բանախոսը վստահ է, որ արդարացված է. «Քանի որ կամայական հակառակորդի հետ հարբերություններում կանխատեսելիությունը խոցելի է»: Անկանխատեսելիության մյուս կողմն էլ այն է, որ այս վարքագծում տեղ կա նաև փոխզիջման համար:
Րաֆֆի Հովհաննիսյանը Լևոն Տեր-Պետրոսյանից տարբերվում է անկախատեսելիությամբ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet