▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահից պահանջում է մի շարք պաշտոնյաների հրաժարականներ և նրանց փոխարեն իր մարդկանց նշանակում

Մարտի 9-ից «Ազատության» հրապարակում հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա հանրահավաքում սենսացիոն հայտարարություն է  արել`  որոշակի պայմաններում Սերժ Սարգսյանի դե-ֆակտո նախագահությունը ճանաչելու պատրաստակամության մասին:

«Կամ այս տարվա մեջ անց է կացվում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սակայն մինչ այդ պետք է փոփոխվի ընտրական օրենսգիրքը»,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նաև պահանջել է առնվազն 5 մարզպետների հրաժարականներ, և նրանց փոխարեն նշանակել իր կողմից առաջադրվող մարդկանց: Րաֆիի Հովհաննիսյանը պահանջում է գլխավոր դատախազի, ՀՀ ԱԱԾ, ՀՀ ԿԳ նախարարի, ՊԵԿ-ի, Վերահսկիչ պալատի նախագահի և մի շարք այլ պաշտոնյաների պաշտոնանկությունները և նրանց փոխարեն իր կողմից առաջադրված մարդկանց նշանակումը: Րաֆֆի Հովհաննիսյանը իր կազմած փաստաթուղթը դրեց ծրարի մեջ և ուղղարկեց ՀՀ նախագահին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее