▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանը Ստամբուլում մասնակցում է եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություններին

ՍիվիլՆեթ-ը գրում է, որ Ստամբուլում Հայոց ցեղասպանության հիշատակի ոգեկոչման արարողությունները սկիզբ առան «Հայդարփաշա» երկաթուղային կայարանից, որտեղ 1915թ. ապրիլի 24-ին հավաքել էին ավելի քան 600 հայ երևելիների՝ մահվան երթի ուղարկելու նպատակով: Ստամբուլում տեղի ունեցող միջոցառումներին մասնակցում են Հայաստանի ու Սփյուռքի ներկայացուցիչներ: «Հայդարփաշա» կայարանում ելույթներ ունեցան Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիայի, «ԴուրԴե»-ի, Եվրոպական ժողովրդական հակառասիստական շարժման, Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչները, ինչպես նաև Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Հայաստանից։ 

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը` ՍիվիլՆեթ-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее