▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանի և Գագիկ Ծառուկյանի խոսակցությունը ևս գաղտնալսվել է

Ըստ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանի` անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական բարձրաստիճան գործիչների հանդիպումները բաց լինեն, որովհետև, այսպես, թե այնպես, հիմա ամեն ինչ գաղտնալսվում է: «Րաֆֆին նյարդայնացել էր չէ՞, որ Սերժ Սարգսյանի հետ խոսակցությունը գաղտնալսվել էր: Պարզ չէ՞, որ Ծառուկյանի հետ ունեցած հանդիպումն էլ է գաղտնալսվել»,- հավելեց Արամ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Խոսելով Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների մասին` Արամ Հարությունյանն ասաց, որ իր կուսակցությունն ընտրություններին առանձին չի մասնակցի, բայց եթե ընդդիմադիրները միասնականորեն մասնակցեն, այդ դեպքում` իրենք էլ կմիանան:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее