«Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երդումը հիշեցնում է վատ բեմադրված քաղաքական շոու համայնքային ընտրությունից առաջ քաղաքական շահաբաժիններ ձեռք բերելու նպատակով»,-նշել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, Հայաստանում արդեն տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական երդմնակալությունը և 2013 թ. փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքները պաշտոնապես ճանաչվել են թե′ ՀՀ Սահմանադրական դատարանի, թե′ բոլոր միջազգային դիտորդական առաքելությունների և թե′ բազմաթիվ երկրների ղեկավարների կողմից: