Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանը հավակնում է հավաքել ընդամենը 8 տոկոս ձայն: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:
«Րաֆֆին այդքան քիչ ձայն կհավաքի, քանի որ նախագահական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ձայները վերադարձան այդ կուսակցություններին»,- նշել է նա:
Ըստ սոցիոլագի, 1200 երևանցիների շրջանում անցկացված հարցումների արդյունքներով` հարցվածների 13 տոկոսը վստահ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարը արդյունավետ է լինելու, 40 տոկոսը համարում է, որ պայքարն իմաստ ունի, իսկ 42 տոկոսը անիմաստ է համարել նրա պայքարը:
Ա.Ադիբեկյանը Ր.Հովհաննիսյանին համեմատեց քաջ Նազարի հետ, ով մի պահ հայտնվել է առյուծի մեջքին: «Նրա գործողությունները կարելի է զետեղել «Խենթից մինչև խենթություն» աշխատության մեջ»,- նշեց սոցիոլոգը` ընդգծելով, որ Ր. Հովհաննիսյանի բոլորովին չի ցանկանում վիրավորել: