Այսօր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Գյումրի ժամանած նրա որդին՝ Կարինը, իր ելույթում խոստացել է գյումրեցիներին, որ Նոր Հայաստանում բնակվելու է Գյումրի քաղաքում:
«Չգիտեմ՝ դուք արդյոք լսո՞ւմ եք, բայց ձեր քարերը դեռ երգում են: Երբ քայլում եմ, ձեր քարերը դեռ ծիծաղում են, ես լսում եմ այդ երգերն ու ծիծաղը, երբ գալիս եմ Գյումրի և քայլում եմ Գյումրու փողոցներով, թող Երևանը մնա էն տղերքին»,- ասել Կարին Հովհաննիսյանը: Այս մասին գրում է «Գալան»: