Ինչու՞ 2002թ-ից ՀՀ քաղաքացիություն ունեցող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի որդիները չունեն հայաստանյան քաղաքացիություն. արդյոք նպատակը զինովարական ծառայությունից խուսափե՞լն է… այս հարցերին այսօր «Ազատություն» հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով` ինքն ու իր ընտանիքն ամբողջ կյանքում ծառայության մեջ են և շատ ուրախ է, որ կրտսեր որդին՝ Արմեն-Ռիչարդն իր կամքով տասնվեց տարեկանից դարձել է Հայաստանի քաղաքացի:
«Մեծ վերադարձի ճամփա բռնած իմ ընտանիքը ևս սպասում է, որ կդառնա ՀՀ քաղաքացի»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա, միայն փաստաթղթով չէ, որ որոշվում է ՀՀ քաղաքացիությունը. ՀՀ քաղաքացին առաջին հերթին իր երկրի շահերին պիտի ծառայի: