▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ պաշտոնյաներին ներկայացրել է ՀՀ քաղաքական լանդշաֆտը

Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Ատլանտյան խորհրդում, հանդիպել է ԱՄՆ պաշտոնյաների հետ

Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է Միացյալ Նահանգների մայրաքաղաքում՝ աշխարհահռչակ Ատլանտյան խորհրդի հրավերով:

Լայն ներկայացվածություն ունեցող Խորհրդում, որը վարում էր դեսպան Ջոն Հերբսթը, Հովհաննիսյանն այսօր ամերիկացի որոշում կայացնողներին եւ ռազմավարական վերլուծաբաններին ներկայացրեց Հայաստանի արդի քաղաքական լանդշաֆտը՝ իր ժողովրդավարական թերություններով ու արտաքին քաղաքական մարտահրավերներով: Նա շարունակելու է վաշինգտոնյան շփումները՝ Պետդեպարտամենտում կայանալիք բարձր մակարդակի հանդիպումներով:

Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայումս «Ժառանգություն» կուսակցության նախագահն է, «Նոր Հայաստան» ճակատի խորհրդի անդամն ու Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր տնօրենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее