«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ Ազատության հրապարակում հրաժարական պահանջեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից և Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսից: Ի դեպ, Ր. Հովհաննիսյանը վերջինիս դիմեց իր աշխարհիկ անվանմամբ` «Գարեգին Ներսիսյան»-ով և «նախկին վեհափառ»-ով:
«Նախկին նախագահ Սերժ Սարգսյան, նախկին վեհափառ Գարեգին Ներսիսյան, դուք հրաժարական եք տալու, պահանջում եմ: Սա սպառնալիք չէ, սա արժանապատվության, մեր քրիստոնեական վերջին խոստովանանքի հնարավորությունն է»,- նշեց Ր. Հովհաննիսյանը: