««Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական վերջին ընտրություններից հետո կարծես թե չի վերագտնում իրեն։ Նա մեկ ԱՄՆ է մեկնում, մեկ հայտնվում, իսկ քաղաքական պրոցեսներում այլևս չկա։
«Ժառանգության» առաջնորդը նաև ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և 1.5 միլիոն դոլարով վաճառքի է հանել Ռազմավարական և ազգային հետազոտությունների ազգային կենտրոնի 4 հարկանի շենքը, որը գտնվում է Արաբկիր համայնքում (Երզնկյան փողոց)։ Կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը երեկ մեր զրույցում խորհուրդ տվեց տեղեկությունը ճշտել Հովհաննիսյանից։
Վերջին շրջանում վատ են նաև կուսակցության գործերը։ Խոսակցություններ կան, որ Հովհաննիսյանն ընդհանրապես հեռանալու է «Ժառանգությունից», այն կղեկավարի Արմեն Մարտիրոսյանը։ Իսկ թե ինչ կանի Րաֆֆին, արդյո՞ք կտեղափոխվի ԱՄՆ. որտեղ ապրում են ծնողները և երեխաները, թե կմնա Հայաստանում, դժվար է ասել։ Մի բան հստակ է՝ նրա համար քաղաքական ռեաբիլիտացիան դժվար կլինի, եթե ոչ անհնար»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: