Քանի օր է մի քանի հարց է անընդհատ հուզում հանրությանը.
-Րաֆֆի Հովհաննիսյանը տեր կկանգնի՞ իր ձայներին...
-Կլինի՞ Րաֆֆին վճռական...
-Կպահանջի՞ հրաժարական կամ երկրորդ փուլ...
-Ովքե՞ր կսատարեն Րաֆֆիին...
Մի անգամից ասեմ, որ ոչ մի բան էլ չի լինելու... Ի՞նչ շանսեր ունի Րաֆֆին: Բացարձակ ոչ մի հնարավորություն չունի: Ինչու՞: Որովհետեւ ես վստահ եմ, որ եւ՛ «Բարգավաճ Հայաստանը», եւ՛ ՀՅԴ-ն այնքան խելք կունենան, որ վերջնականապես չհեղինակազրկվեն ու չկնքեն իրենց մահկանացուն, չգան կանգնեն հարթակում՝ երկրորդ շարքում: ՀԱԿ-ի ու իր բեկորների մասին էլ չեմ խոսում...Լեւոն Տեր-Պետրոսյանը այն տրամաչափի քաղաքական գործիչը չէ, որ խանդավառված գնահրապարակ...
Իսկ ովքե՞ր են Րաֆֆիի շուրջը...
Այո՛, իրոք, մի քանի հարյուր ազնիվ, քաղաքական, քաղաքացիական հստակ դիրքորոշում ունեցող նվիրյալներ, բնապահպան շարժման ակտիվիստներ , ՀԱԿ-ից դժգոհ Նիկոլ Փաշինյանը իր խմբով, մի քանի տաքագլուխ երիտասարդներով...
Հետո՞
Հետո մի խումբ կեղծ կրոնապաշտ-բարեպաշտ-խփնվածներ ինչ-որ սրբապատկերներով, «բազարային» բառապաշարով, գոռգոռոցներով, լկտի անեծքներով, ՀԱԿ-ի ԲՏՌ-ները, Ռաֆֆու Խենթը, մեծ թվով չհասունացած, հեղհեղուկ անչափահասներ, նման հավաքներին քելեխ վազողների նման մշտապես մասնակցող պարզամիտներ...
Հետո՞
Հետո մնացածը վիրտուալ պայքարողներ են, վիրտուալ, խրոնիկ եւ գավառական ու տարբեր տրամաչափի ղեկավարներից դժգոհներ, որոնց ծեծելով հրապարակ չես բերի...
Մինչդեռ ժամանակն է կանգ առնել եւ անցյալից դասեր քաղել...Եթե ՀԱԿ-ը իր ռազմավարական գերճշգրիտ, մանրակրկիտ մշակված, գերկազմակերպվածությամբ, ԼՏՊ-ի ինտելեկտուալ ելույթներով, վերլուծություններով համեմված արդյունքի չհասավ եւ ժամանակին իշխանությունների հետ չբանակցելով կորցրեց վճռական պահը, ապա ի՞նչ է անելու «Ժառանգությունը»...
Իր բավականին դրական կերպարով հանդերձ՝ Րաֆֆին այն խարիզմատիկ անձը, այն առաջնորդը չէ, որ կարող է կես միլիոն քաղաքացիներ առաջնորդել...Նա դրա համար պատրաստ չէ ու անակընկալի է եկել: «Ժառանգությունը», Րաֆֆի Հովհաննիսյանը իր մշտական անորոշ, որոշ դեպքերում տարօրինակ՝ գուցե ազնիվ ու անկազմակերպ դիրքորոշումներով ոչնչի չի հասնի...
Այն, որ շատ կհավաքվեն, որ քաղաքացիները վճռական են ու չեն վախենում մարտի մեկերից, ճիշտ չէ: Գուցե չեն վախենում, բայց շատ լավ գիտակցում են, որ զոհեղությունը չարժի այդ ամենին, ում համար, ինչու?...Որ պաշտոննե՞ր բաժանեն մտերիմներին, կուսակիցներին, ինչու՞...
Ժողովուրդը, քաղաքացին հիասթափված է որոշ տեղական իշխանիկներից, հաբռգածներից՝ նույնիսկ շատ...Սակայն, հիասթափված է նաեւ քաղաքական շառլատաններից ու արկածախնդիրներից, իր ուսերի վրայով պաշտոն ստացողներից եւ դարձել է ահավոր կասկածամիտ, զգուշավոր...
Նա հասկանում է, որ զգացմունքային, պատանեկան, խանդավառ ելույթներով, պաշտոններ բաժանելով արդյունքի չես հասնի: Այն ճանապարհը որով ուզում են իրեն տանել՝ իրոք արդեն տրորված է ու անհեռանկար...
Իմ կարծիքով ելքը վերընտրված Նախագահի, իշխանությունների կողքը կանգնելն է եւ բոլոր քաղաքական ուժերի համագործակցությամբ, օժանդակությամբ, բոլորիս օգնությամբ լուրջ բարեփոխումներ կատարելը...Մեզ հարկավոր են լուրջ, պետական մտածողությամբ օժտված, հայրենասեր, սկզբունքային պետական գործիչներ, երիտասարդ, կիրթ, ազնիվ, համեստ, գործարարներ: Իսկ մենք նման մարդիկ, նման կադրեր շատ ունենք...
Աստվածահաճո բարի բարեփոխումներ, ապահով Հայաստան եւ լավ ապագա իմ Հայրենիքի քաղաքացիներին:
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը
Ֆեյսբուք