▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆին իշխանությանն էլ հուսախաբ արեց

«Եվ ժողովուրդը հուսախաբվեց, եւ մենք հուսախաբվեցինք»,- երեկ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ապրիլի 9-ի իրադարձություններին, ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որի խոսքերն է մեջբերում «Առավոտ» թերթը։

«Թե նախօրեին ի՞նչ պետք է աներ Րաֆֆի Հովհաննիսյանը, որ չարեց, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ինքը պիտի քաղաքական դաշտի հետ հաշվի նստեր, գոնե ընդդիմադիր դաշտի հետ: Պիտի ձեւավորված ընդդիմություն ունենար Հայաստանի Հանրապետությունը, որը իր մահակի դերակատարումը պիտի միշտ առաջ տաներ»: Սահակյանի կարծիքով՝  Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ծրագրեր ներկայացներ, կարողանար իր պահանջները ներկայանալի դարձնել եւ հասարակությանը, եւ իշխանություններին. «Ես Րաֆֆիին արդեն առաջնորդ չեմ համարում, եւ նրա գործողությունները արդեն որեւէ կանխամտածվածություն չունեն: Ինչ պատահի, էդպես էլ անում է կամ իրագործում է: Արդյունքում մենք ցաք ու ցրիվ, ծվեններով ընդդիմություն կունենանք, որը, կարծում եմ, վնաս է»»,- մեջբերում է «Առավոտը»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее