Armfootball.com-ը գրում է. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանիգործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է իր ֆուտբոլիստի հավանական տեղափոխույունը Դորտմունդի «Բորուսսիայից» Թուրինի «Յուվենթուս»:
- Ես գիտեմ, որ Ալեգրին հավանում է Մխիթարյանի խաղը: Ու Հենրիխն էլ ուրախ կլիներ հանդես գալ «Յուվենթուսում», սակայն դրա համար պետք է համաձայնության գալ «Բորուսսիայի» հետ: Ֆուտբոլիստի պայմանագիրն իսկապես ավարտվում է 2017թ.-ին, սակայն Տոմաս Տուխելը նրան անփոխարինելի ֆուտբոլիստ է համարում: Նույնը նաև Գյունդոգանի հետ կապված: Այդ պատճառով, կարծում եմ, դժվար կլինի իրականացնել այդ տեղափոխությունը:
Կարո՞ղ է արդյոք Հենրիխը լավ հանդես գալ Թուրինում: Չեմ կարող դատել: Միայն կարող եմ ասել, որ նա շատ ինտելեգենտ տղա է,- Ռայոլայի խոսքերն է մեջբերում football.ua կայքը: