▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռազմական հերթական հանցագործությունը. ադրբեջանցիները կտրել են զոհված հայ զինծառայողի ականջը

Համացանցում է հայտնվել ադրբեջանական բանակի ռազմական հանցագործությունները պատկերող հերթական տեսանյութը, որում մասնավորապես պղծում են հայ զինծառայոցների դիակները։

Պանարմենիան.Net-ն է գրում ու նշում, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից  հայտնել են, որ տեսանյութից տեղյակ են, ուսումնասիրում են։

Տեսանյութում ադրբեջանցիները կտրում են հայ զոհված զինծառայողներից մեկի ականջը։ Բացի այդ, հարվածում են մահացածներին, հայհոյում նրանց։

Ավելի վաղ հրապարակված մեկ այլ տեսանյութում խոսում են ռազմագերիներից մեկի մատը կտրելու մասին, հարվածում նրանց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее