ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելու փաստին. «Ի՞նչ է այս ամենը նշանակում, ձեր այս քայլով արդյո՞ք ՀԱՊԿ-ից դուրս գալու հող եք նախապատրաստում: Եթե չեք պատրաստվում դուրս գալ, ապա, ճի՞շտ եմ հասկանում, որ, ստացվում է, նեղացկոտ երեխայի քաղաքաքականությամբ եք որոշել ՀԱՊԿ անդամներին որոշել խելքի բերել»,- հարցրեց Խամոյանը: Փաշինյանն ասաց, որ ոչ թե հրաժարվել է մասնակցել, այլ որոշում է կայացրել ներկա չգտնվել. «Ինչ վերաբերում է հարցի այն հատվածին, թե արդյո՞ք որևէ բանի համար հող եմ նախապատրաստում, ես որևէ բանի համար հող չեմ նախապատրատում, որովհետև այն կամ կա, կամ չկա՝ անկախ մեր նախապատրաստելուց»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ը պատշաճ արձագանք չի տվել ՀՀ անվտանգային մարտահրավերներին, որը կրկնվել է մի քանի անգամ: